Արմենպրես
Կապանի տարածաշրջանումանտառվերականգնման նպատակով «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն սկսել է աճեցնել տնկիներ: Անցած տարվա աշնանը կազմակերպությունը կատարել է վայրի տանձենու ցանքս, որի ծիլերն արդեն դուրս են եկել: Ցանքսից սպասվում է 10-12 հազար մատղաշ տնկիներ, որոնք կբավականացնեն 100-150 հա անտառների վերականգնման համար:
«Անցած դարի 90-ականերին` էներգետիկ ճգնաժամի տարիներին, Կապանի անտառներում հատվել են բազմաթիվ պտղատու ծառատեսակներ, եւ փաստորեն էկոհամակարգի շղթան խախտվել է: Թռչունների, վայրի կենդանիների կերը խիստ պակասել է:
Պտղատուների վերականգնումը նախկին քանակին պետք է հասցվի, որպեսզի թռչուններն ու վայրի կենդանիները կերի պակասի պատճառով միգրացիայի չենթարկվեն եւ կարողանան պոպուլիացիան շատացնել», - «Արմենպրես»-ի Կապանի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը: Աշխատանքները կատարվելու են Կապանի անտառտնտեսության հետ համատեղ, քանի որ վերջինս խոստացել է իրականացնել նաեւ տնկիների պահպանումն ու դրանց հետագա խնամքը:
We are against open-pit mining!Today Kapan is endangered by the surrounding mines and especially by the projects envisaging their opencast exploitation,by the risk of contamination and deforestation.The dust emitted from the mine can cause lethal diseases and put our healthy lifestyle at risk. We are against the contamination of our city,the exploitation of open mines and deforestation.Private income cannot prevail over the health of our generations.Let us save our nature.
вторник, 28 июня 2011 г.
ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий