вторник, 28 июня 2011 г.

Повторные общественные слушания в Капане

ЭкоЛур

Повторные общественные слушания по проекту компании «Deno Gold Mining Company» относительно расширения эксплуатации Шаумянского золотополиметаллического месторождения состоятся 30 июня в Капане. Напомним, что в ходе первых слушаний 20 мая автор проекта, ООО «Экотим», услышав замечания присутствующих, пообещали на следующих слушаниях представить измененный вариант

Repeated Public Hearings in Kapan

11:59 June 28, 2011

EcoLur

Repeated public hearings on the project of “Deno Gold Mining Company” in regard with the expansion of Shahumyan gold-polymetallic mine development will be held on 30 June in Kapan. Reminder: in the course of the fist hearings on 20 May the project authors, “EcoTeam” LLC, promised to submit the changes version of the project in the upcoming hearings taling into consideration observations.

Կրկնակի հասարակական լսումներ Կապանում

ԷկոԼուր

Հունիսի 30-ին` Կապանում, տեղի կունենա «Deno Gold Mining Company» ընկերության` Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա մշակման աշխատանքային նախագծի հասարակական լսումները:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին`առաջին լսումների ընթացքում, նախագծի հեղինակ «Էկոթիմ» ՍՊԸ-ն, լսելով ներկաների դիտողությունները, խոստացավ հաջորդ լսումների ժամանակ ներկայացնել նախագծի փոփոխված տարբերակը:

ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Արմենպրես

Կապանի տարածաշրջանումանտառվերականգնման նպատակով «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն սկսել է աճեցնել տնկիներ: Անցած տարվա աշնանը կազմակերպությունը կատարել է վայրի տանձենու ցանքս, որի ծիլերն արդեն դուրս են եկել: Ցանքսից սպասվում է 10-12 հազար մատղաշ տնկիներ, որոնք կբավականացնեն 100-150 հա անտառների վերականգնման համար:

«Անցած դարի 90-ականերին` էներգետիկ ճգնաժամի տարիներին, Կապանի անտառներում հատվել են բազմաթիվ պտղատու ծառատեսակներ, եւ փաստորեն էկոհամակարգի շղթան խախտվել է: Թռչունների, վայրի կենդանիների կերը խիստ պակասել է:

Պտղատուների վերականգնումը նախկին քանակին պետք է հասցվի, որպեսզի թռչուններն ու վայրի կենդանիները կերի պակասի պատճառով միգրացիայի չենթարկվեն եւ կարողանան պոպուլիացիան շատացնել», - «Արմենպրես»-ի Կապանի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը: Աշխատանքները կատարվելու են Կապանի անտառտնտեսության հետ համատեղ, քանի որ վերջինս խոստացել է իրականացնել նաեւ տնկիների պահպանումն ու դրանց հետագա խնամքը:

Наибольшее число лесонарушений в Капане

Мери Согомонян, Аравот

Основная часть зарегистрированных незаконных лесных рубокв Сюникской области, в течение этого года была в Капанском районе. Согласно начальнику Сюникской территориальной государственной экологической инспекции министерства охраны природы РА Левону Петросяну, инспекция зарегистрировала 9 случаев лесонарушений.

За первые три месяца текущего года, в государственный бюджет, в общей сложности, поступило 3млн.,496 тыс. драмов.

Most Forest Violations in Kapan

Meri Soghomonyan, the Aravot

Most illegal felling in this year has been registered in Kapan, Syunik Region. Under RA Nature Protection Ministry State Environmental Inspection Syunik Regional Division head Levon Petrosyan, their department has registered 9 cases of forest violation.

In the first three months of this year a total of 3,496,000 AMD was paid to the state budget.

Ամենաշատ անտառախախտումները` Կապանում

Մերի Սողոմոնյան, Առավոտ

Սյունիքի մարզում այս տարվա ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների hիմնական մասը Կապանի տարածաշրջանում է եղել: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ բաժինն արձանագրել է 9անտառխախտման դեպք, որից միայն մեկը՝ Գորիսի, իսկ մնացածը՝ Կապանի տարածաշրջանում: «Անտառխախտման արձանագրություն է կազմվել 9 անձանց նկատմամբ, 7-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 50- հազարական դրամի չափով, իսկ մյուս երկուսը՝ մեկն անչափահաս, մյուսը հոգեկան հիվանդ լինելու պատճառով, վարչական տույժի չեն ենթարկվել: Ընդհանուր վնասի չափը՝ 958 հազար դրամ», - նշում է Լեւոն Պետրոսյանը:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են ձկան ապօրինի որս, առգրավել են որսագողության պարագաները եւ կիրառել 50 հազար դրամի վարչական տուգանք: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Շիկահող պետական արգելոցում որսի կանոնների մեկ խախտում է եղել, իրավախախտը ենթարկվել է 30 հազար դրամ վարչական տուգանքի:

Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում պետբյուջե է մուտք արվել ընդհանուր 3,496 միլիոն դրամ:

«Ազգ». Կապանում գյուղմթերքները թունավորված են եւ ոչ պիտանի

Թերթը հայտնում է, որ Կապանի Շահումյանի հանքավայրի բաց հանքի շահագործման նախագիծը հսկայական աղմուկ է բարձրացրել: Բնապահպաններն ու կապանցիները դժգոհում են, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը ոսկի փնտրելու նպատակով պատրաստվում է հատել 50.000 մրգատու ծառ: Բնապահպանները փաստում են, որ այգու հատումը աղետալի կլինի ոչ միայն Կապանի, այլեւ Զանգեզուրի համար: «Զանգեզուրը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով: Նրանց մեծ մասը գրանցվել են համաշխարհային Կարմիր գրքում: Կան հազվագյուտ միջատներ, որ միայն Հայաստանում են: Այդ հանքերի շահագործումը բառի բուն իմաստով ցեղասպանություն է բնության եւ մարդկության հանդեպ», ասել է «Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմակերպության համակարգող Սիլվա Ադամյանը: Սակայն բաց հանքի շահագործումը միայն բնապահպանական խնդիրներով չի սահմանափակվում: 2007-ին ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ Կապանը էկոլոգիական լրջագույն խնդիրներ ունի: էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի փոխանցմամբ` հետազոտության նպատակն էր գնահատել Կապանի էկոլոգիական իրավիճակը, ռիսկային գործոնները բնակչության համար: Գնահատել հանքալեռնային արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: «Հետազոտությամբ պարզվեց, որ հիմնական ռիսկի գործոնը սննդային շղթաներն են: Գյուղմթերքների մեջ թափանցել են ծանր մետաղներ: Հանքային ջրերը խառնվել են ոռոգման ցանցին, դրանով ջրվել են ողջ Սյունիքի մարզի հողերն, ու մարզում չկա գյուղմթերք` միրգ, բանջարեղեն, կանաչի, որը թունավորված չլինի»,- ասաց Սաղաթելյանը: Վարունգ, դդում, կաղամբ, պղպեղ, խնձոր, տանձ, լոբի, սմբուկ եւ էլի մի քանի տասնյակ գյուղմթերքներ պարունակում են խիստ տոքսիկ տարրեր` կադմիում, մկնդեղ, սնդիկ: Ծանր մետաղների բացասական ազդեցությունը միանգամից չի նկատվում: Սաղաթելյանը համոզված է, երկու սերունդ հետո Սյունիքում առողջ երեխա չի ծնվի: Սակայն հնարավոր չէ սյունեցուն արգելել բանջարեղեն չվաճառել, կամ չուտել: «Իսկ ինչո՞վ սնվեմ», առաջանում է շատ տրամաբանական հարց, որի պատասխանը կարող է տալ միայն պետությունը, փորձելով նվազեցնել հանքերի շահագործման վնասները, գրում է թերթը:

Դինո գոլդ մայնինգ քամփնի-ն ընդլայնում է գործունեությունը

“Հանքավայրի շահագործումը պետք է լինի պետության մենաշնորհը”: Այսպիսի կարծիք է հնչել Կապանի քաղաքապետարանում անցկացված “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ հերթական նախագծի հանրային քննարկման ընթացքում: Ի դեպ` ընկերությունը մարզում հանքարդյուանբերությամբ զբաղվող չորս ձեռնարկություններից միակն է, որ պահպանում է օրենքի պահանջը եւ իր նախագծերն իրականացնելուց առաջ կազմակերպում է հանրային լսումներ:

Քննարկվող նախագիծը վերաբերում էր կոմբինատի Շահումյանի հանքավայրի ընդլայնման ընթացքում շրջակա մրջավայրի վրա ազդեցության գնահատամանը: Փաստաթղթում ներկայացված են ընկերության արտադրական գործընթացները եւ հզորությունը մինչեւ ընդլայնումը, բերված են ելքային բնակլիմայական պայմանները, նախատեսվող ընդլայնման բնութագրերը եւ ցուցանիշները: Նշված տեղեկությունների եւ տվյալների հիման վրա հաշվարկվել են ընդլայնման արդյունքում շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցության ցուցանիշները:

Ներկայացնելով փաստաթուղթը ընկերության բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանը նշեց, որ ֆաբրիկան այսօր աշխատում է իր հզորության ընդամենը 20-30 տոկոսով եւ որոշում է կայացվել ընդլայնել ձեռնարկության հզորությունները` տարեկան 300 հազար տ-ից անցնելով 600 հազար տոննա հանքաքարի արդյունահանման: Իր խոսքում կարեւորեց այն հանգամանքը, որ հանքաքարի արդյունահանումը կատարվելու է միայն փակ եղանակով: Իսկ հանքավայրից հանքաքարի արդյունահանման նախագիծը կներկայացվի որոշ ժամանակ հետո: Առայժմ այն ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությանը:

Փաստաթղթի քննարկումն ընթանում էր սուր բանավեճով: Մասնակիցների` բնապահպանների, ՀԿ ներկայացուցիչների, լեռնահանքային արդյունաբերության նախկին աշխատողների, ավագանու անդամների, համայնքի ներկայացուցիչների առաջարկությունների հիմքում այն պահանջն էր, որ կոմբինատը պետք է գործի, սակայն նվազագույնս պետք է հասցվեն այն բնապահպանական խնդիրները, որ առաջանում են ձեռնարկության գործունեության ընթացքում: Նրանց մտահոգում էր նաեւ այն սոցիալական ծրագրերն ու նոր աշխատատեղերի բացումը, որը հնարավոր է նախագծի իրականցումից հետո: Բնապահպաններն ահազանգեցին, որ պետք է ուշադրություն դարձնել հանքաքար տեղափոխող մեքենաների անվադողերի լվացմանը, նաեւ հանրապետությունում միայն կոմբինատի Թեջադինի հանքի շրջակայքում աճող վայրի քաջվարդի էնդեմիկ տեսակի պահպանմանը:

Պատասխանելով մասնակիցների հարցերին ընկերության հասարակայնության եւ կառավարության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանն ասաց, որ մատնանշված բոլոր թերությունները, բացթողումները քննարկվելու են եւ հնարավորինս դրանք ներառվելու են նախագծի մեջ:

Նախագծի քննարկման վերջում մասնակիցները պահանջեցին արձանագրության մեջ անպայման նշել, որ Կապանի բնակչությունը դեմ է Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործմանը:

ԳՈՀԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Կապան