вторник, 28 июня 2011 г.

Ամենաշատ անտառախախտումները` Կապանում

Մերի Սողոմոնյան, Առավոտ

Սյունիքի մարզում այս տարվա ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների hիմնական մասը Կապանի տարածաշրջանում է եղել: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ բաժինն արձանագրել է 9անտառխախտման դեպք, որից միայն մեկը՝ Գորիսի, իսկ մնացածը՝ Կապանի տարածաշրջանում: «Անտառխախտման արձանագրություն է կազմվել 9 անձանց նկատմամբ, 7-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 50- հազարական դրամի չափով, իսկ մյուս երկուսը՝ մեկն անչափահաս, մյուսը հոգեկան հիվանդ լինելու պատճառով, վարչական տույժի չեն ենթարկվել: Ընդհանուր վնասի չափը՝ 958 հազար դրամ», - նշում է Լեւոն Պետրոսյանը:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են ձկան ապօրինի որս, առգրավել են որսագողության պարագաները եւ կիրառել 50 հազար դրամի վարչական տուգանք: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Շիկահող պետական արգելոցում որսի կանոնների մեկ խախտում է եղել, իրավախախտը ենթարկվել է 30 հազար դրամ վարչական տուգանքի:

Լեւոն Պետրոսյանի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում պետբյուջե է մուտք արվել ընդհանուր 3,496 միլիոն դրամ:

Комментариев нет:

Отправить комментарий