Կապանի բնակիչները մտահոգված են, որ Շահումյան թաղամասի (Կապանից գտվում է մեկ կմ հեռավորության վրա) բազմամետաղային հանքը պատրաստվում է շահագործվել բաց եղանակով:
Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման ՀԿ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշում է, որ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրն առաջին օրվանից շահագործվում է փակ եղանակով, սակայն Շահումյան Բանավանի վերգետնյա հատվածում բնակվողներին Դինո գոլդ մայնինգ ընկերությունը վճարել է եւ ձեռք բերել նրանց սեփականությունը:
Հիմա ընկերությունը կառավարություն նախագիծ է ներկայացրել, ըստ որի պատրաստվում է բաց եղանակով շահագործել հանքավայրը: Նախագիծն այս պահին գտնվում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Ըստ Արթուր Ղազարյանի`առանց այն էլ Կապանը մեծ խնդիրներ ունի բնապահպանական ոլորտում, կավելանա նաեւ այս մեկը:
«Առողջապահական տեսանկյունից, ովքեր տարիներով աշխատել են Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրում, տառապում են սիլիկոզ հիվանդությամբ, որը բնորոշ է հանքավայրերի աշխատակիցների շրջանում, իսկ հանքավայրի բաց շահագործումը ոչ միայն աշխատակիցների առողջությանը կվնասի, այլ ամբողջ Կապանի եւ հարակից տարածքի բնակչության առողջությանը”, քանի որ, ըստ բանախոսի, խոշոր մետաղների կուտակումը քաղաքի գլխին պատուհաս կդառնա: Բացի այդ, Շահումյան բանավանում 50.000 ծառ կա, որից 80 տոկոսը բերքատու են, 20 տոկոսը` կարմիր գրքում գրանցված:
Նախքան կառավարության կողմից բաց հանքի շահագործման հաստատումը, արդեն իսկ ըստ Արթուր Ղազարյանի`պատրաստվում են 50.000 ծառ հատել, եւ անհասկանալի է, թե ինչի համար է դա արվում, եթե նախագիծը չի հաստատվել եւ հասարակական լսում չի անցել:
Արթուր Ղազարյանը կոչ է անում կառավարությանը լուրջ քայլեր ձեռնարկել կանխելու բաց հանքի շահագործման վտանգը, թեեւ նշում է, որ շատ արագ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը կարձագանքի, քանի որ վերջինս օրերս գտվել է Կապանում` Դինո Գոլդ մայնինգ ընկերությունում, եւ փակ բանակցություններ է վարել:
Արթուր Ղազարյանի խոսքով, խնդիրն այն է, որ պետական չինովնիկները փոխանակ արգելելու` համագործակցում են, որ այդ պրոցեսն իրականացվի, քանի որ փաստ է, որ ընկերությունն ինչքան էլ հզոր լինի, ինչքան էլ ցանկանա, եթե գործի օրենքով, չի կարողանա անել այդ բարբարոսական գործողությունները: Այսօր, սակայն, պետական չինովնկիկներն աջակցում են 50.000 ծառի հատմանը: Բանախոսի խոսքով` սրանք կոռուպցիոն ռիսկեր են, որոնք ծաղկում են մեր հանրապետությունում`անկախ նրանից, որ վերջին տարիներին վարչապետը պնդում է, թե իբր նվազել են կոռուպցիոն ռիսկերը:
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԵՏ Է ԹԵ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԹԵ ԲՅՈՒՋԵԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Էկոլուր տեղեկատվական ՀԿ նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանն Կապանի Շահումյան բանավանի ոսկու բաց հանքի շահագործման կապակցությամբ իր մտահոգություններն է հայտնել: 2007-ին Կապանում ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազորտությունների կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն, Կապանի աղտոտվածությունը քաղաքի տարածքում դիտվում է տոքսիկություն, ինչպես արսենիկում/մկնդեղ/, կատրիում, պլեմբիում /կապար/, նիկել եւ այլն: Պարզվում է` Կապանում հողի ախտոտվածությունը ոչ թե մի քանի անգամ է, այլ տասնյակ անգամ: Պատճառը` Կապանի Դինո Գոլդ մայնինգ ընկերության, Քաջարանի կոմբինատի հասցրած վնասներն են, որոնց շահագործման արդյունքում արդյունաբերական աղտոտվածություն է գրանցել:
Ինգա Զարաֆյանը նկատել է, որ աղտոտված են ջուրը, Ողջի գետը, հողը, գյուղատնտեսական մթերքները, որոնք գյուղացիներն աճեցնում են այն տարածքներում, որտեղ հանքերն են: Ըստ նրա` ոսկու հանքի բաց շահագործումը ամբողջ աղտոտ փոշին կտարածի Կապանով մեկ: Նա հարց է տալիս կառավարությանը` արդյոք պատրաստ ենք այդ տեսակ աղետին դիմակայել, կրճատել նոր լեռնահորատման աշխատանքի ծավալները:
Նրա խոսքով` կառավարությունը թեեւ բազմիցս հայտարարել է, որ հանքարդյունաբերությունը նպաստում է բյուջեի եկամուտների ծավալների կրկնապատկմանը, սակայն 2010-ի տվյալներով մեր հանքահումքի արտահանումը թեեւ կրկնապատկվել է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ, բայց դրանից մեր բյուջեում գումար չի ավելացել, սոցիալական վիճակն էլ չի բարելավվել: Ինգա Զարաֆյանը նշել է, որ հանքը պետք է գործի միջազգային նորմերի եւ օրենքների համաձայն, սակայն մեր օրենքների շրջանակները չեն կարգավորում դաշտը:
ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒՐՋ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
Մարդիկ
Կապանի բնակիչների մոտ մտահոգություն կա, որ Շահումյան թաղամասի ոսկու բազմամետաղային հանքը պետությունը պատրաստվում է շահագործել բաց եղանակով:
Նշենք, որ Շահումյանի բազմամետաղային հանքը մշտապես շահագործվել է փակ եղանակով: «Դինո գոլդ մայնինգ քոմփանի» ՓԲԸ-ը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը համատեղ նախագիծ են մշակել, ըստ որի`Շահումյանի բազմամետաղային հանքն այսուհետ պետք է շահագործվի բաց եղանակով: Այսօր այս նախագծին դեմ արտահայտվեցին և իրենց մտահոգությունները հայտնեցին Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման հկ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը և «Էկոլուր» տեղեկատվական հկ-ի նախագահ Ինգա Զարիֆյանը:
Նրանք գտնում են, որ հանքի բաց եղանակով շահագործումը, բնապահպանական առումով, լուրջ խնդիր է: Ա.Ղազարյանի հավաստմամբ`հանքավայրում աշխատող մարդկանց, որոնց թիվն այսօրվա դրությամբ հասնում է 1000-ի, փակ տարածքում աշխատելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներին կավելանա նաև Կապանի բնակչության առողջական վիճակի հարցը, քանի որ բաց հանքավայրի շահագործումն առաջացնելու է քաղաքի և հարակից տարածքների օդի աղտոտվածություն: Բանախոսն ընդգծեց, որ բաց եղանակով շահագործվելու դեպքում կկրճատվի նաև աշխատատեղերի թիվը:
Նա նշեց, որ այսօր այդ հանքավայրի վերգետնյա մասում մի քանի ընտանիքներ են ապրում, ովքեր դատապարտված են առողջական լուրջ խնդիրներ ունենալու: Արթուր Ղազարյանի խոսքով` ընկերությունը շուրջ 4 մլն դոլարի փոխհատուցում է իրականացրել այդտեղ ապրող մարդկանց հանքավայրի տարածքից հեռացնելու համար, չնայած որ կան ընտանիքներ, ովքեր ոչ մի ձևով չեն ցանկանում լքել իրենց տները:
Ըստ բանախոսի`կառավարությունը պետք է լուրջ քայլեր իրականացնի կանխելու Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործումը, քանի որ, ըստ առաջարկվող նախագծի` վեց տարի հետո հանքավայրը պետք է սպառի իրեն, և դա նշանակում է, որ շուրջ հազար մարդ կմնա անաշխատանք, իսկ փակ եղանակով շահագործման դեպքում հանքավայրը կարող է գոյատևել 30-35 տարի:
«Էկոլուր» տեղեկատվական հկ-ի նախագահ Ինգա Զարիֆյանը նշեց, որ ԳԱԱ-ն Կապանում և շրջակա տարածքներում անցկացրել է օդի աղտոտվածության հետազոտություն և պարզել, որ քաղաքի տարածքում դիտվում է տոքսիկություն պարունակող նյութերի գերազանցություն: Ըստ Ի.Զարիֆյանի` սա էկոլոգիական աղետ է, և եթե հանքավայրը բաց եղանակով շահագործվի, ապա ամբողջ մետաղական փոշին կպատի Կապանը: Բանախոսը հավելեց, որ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել հանքարդյունաբերության ոլորտում, մշակել կանոնադրություն և այն կիրառել, քանի որ առանց փաստաթղթի զբաղվել այս ոլորտի խնդիրներով`անթույլատրելի է:

Комментариев нет:
Отправить комментарий