«Առավոտ»-ի տեղեկութուններով, ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ձեռնարկությունում տարեկան, հերթական ստուգումներ է իրականացրել եւ խախտումներ հայտնաբերել: Բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տրամադրել, «Դինո Գոլդ Մայնինգ քամփնիից» էլ ասել են, որ ստուգումների արդյունքները նոր են ստացել, առարկություններ ունեն, որոնք կհրապարակեն ստուգումների արդյունքը լուրջ ուսումնասիրելուց հետո միայն:
Բնապահպանության նախարարությունից էլ ասել են, որ ստուգումները դեռ շարունակվում են, մանրամասներ կհաղորդեն միայն ստուգումները ամփոփելուց հետո: Թերթը հիշեցնում է, որ ընկերությունում 2007-2008 թվականներին բնապահպանության նախարարության եւ տեսչության իրականացրած կրկնակի ստուգումների արդյունքները այդպես էլ չհրապարակվեցին: Իսկ ընկերությունը ՀՀ պետեկամուտների կոմիտեին տվյալներ է ներկայացրել, ըստ որի՝ 2009 թվականին վնասով է աշխատել՝ 7 միլիարդ վնաս է կրել:

Комментариев нет:
Отправить комментарий