Մասնագետներն ահազանգում են` Քաջարանում և Կապանում էկոլոգիական, մեղմ ասած, անմխիթար վիճակ է: ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների» կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն այսօր կայացած էկոլոգիական քննարկման ժամանակ, խոսելով Քաջարանի էկոլոգիական վիճակի մասին, նշեց, որ փոշու մեջ հայտնաբերել են հիպերտոքսիկանտներ: Մասնագետները դրանց աղբյուրը գտել են պոչամբարներում: Դրանք, ի դեպ, ժամանակին եղել են քաղաքի տարածքում, այնուհետև հարթեցրել ու բնակելի են դարձրել:
Մասնագետներն այդտեղ հայտնաբերել են սնդիկ և կադմիում, որոնք ծանր մետաղներից ամենավտանգավորներն են համարվում: «Դրանից հետո պարզեցինք, որ պոչամբարները ներքաշվել են գյուղատնտեսական գործունեության մեջ: Այնտեղ աճեցվող գյուղմթերքներում, մասնավորապես կարտոֆիլում, լոբիում ու կանաչեղենում, հայտնաբերվել են սնդիկի մնացորդներ: Բացի այդ, պոչամբարների զգալի մասն օգտագործվում է, որպես արոտավայր»,-ասաց Ա. Սաղաթելյանը:
Ուսումնասիրության ենթարկելով քաղաքի տարբեր պոչամբարներում արածող կովերի կաթի բաղադրությունը, մասնագետները պարզել են, որ այնտեղ առկա է սնդիկի, կադմիումի, մկնդեղի, իսկ հիմնական մայրուղուն հարակից տարածքներում արածող կովերի կաթում՝ նաև կապարի մնացորդներ:
Հետազոտվել է նաև Քաջարանի 12 և հարակից Լեռնաձոր գյուղի 5 երեխայի առողջական վիճակը: «Քաջարանի երեխաների 70%-ի մոտ մազերում մկնդեղի գերխտություն կա, բոլորի մոտ կա կադմիումի, նիկելի, պղնձի գերազանցություններ, իսկ 4 երեխայի մոտ սնդիկի գերխտություն է հայտնաբերվել: Քաջարանի քաղաքապետարանն իր միջոցներով այդ երեխաներին բուժզննման է ուղարկել ու պարզվել է, որ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ կան»,-ասաց Ա. Սաղաթելյանն ու ավելացրեց, որ այդ քաղաքում կարելի է անզեն աչքով նկատել անեմիա հիվանդությունը:
Խոսելով Կապանի մասին, Ա. Սաղաթելյանը նշեց, որ քաղաքին շատ մոտ է գտնվում Արծվանիկի պոչամբարը, որտեղ Քաջարանից բերվում են թափոնները: Աղտոտման գումարային քարտեզը նայելիս, ըստ մասնագետի, տեսնում ենք, որ դրությունը համեմատաբար մեղմ է՝ նկատվում է ցածր ու միջին մակարդակի աղտոտւմ: Ուշագրավ է արսենի ճնշումը քաղաքի վրա: Բացի այդ քաղաքում առկա է մկնդեղի գերճնշում:
Հետևելով Քաջարանի փորձին, մասնագետները հետազոտել են գյուղմթերքն ու բնակչության առողջական վիճակը: Ա. Սաղաթելյանը նշեց, որ Կապանի բնակիչները շատ են գովում տարածքում աճող լոբին, թե այն որդոտ չէ: Բայց մասնագետի պնդմամբ, կապարի, նիկելի ու քրոմի այդպիսի աղտոտման պատճառով գյուղմթերքներում նույնիսկ որդը չի կարող ապրել: Առավել վատ վիճակ մասնագետները գրանցել են Սյունիքի գյուղական համայնքում, որտեղ «որևէ մաքուր սննդամթերք չի աճում, յուրաքանչյուրում առկա են տարբեր մետաղների գերնորմատիվային ցուցանիշներ»:
We are against open-pit mining!Today Kapan is endangered by the surrounding mines and especially by the projects envisaging their opencast exploitation,by the risk of contamination and deforestation.The dust emitted from the mine can cause lethal diseases and put our healthy lifestyle at risk. We are against the contamination of our city,the exploitation of open mines and deforestation.Private income cannot prevail over the health of our generations.Let us save our nature.
пятница, 25 февраля 2011 г.
ՔԱՋԱՐԱՆ, ԿԱՊԱՆ ... ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐԴԸ ԿՍԱՏԿԻ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий