«Deno Gold Miningե ընկերությունը պատրաստվում է շահագործել Կապանի Շահումյան թաղամասի բազմամետաղային հանքը` բաց եղանակով։ Կապանցիներից շատերը, սակայն, չնայած նոր աշխատատեղերի բացման հեռանկարին, դեմ են դրան: 2010թ. հունվարի 20-ին Կապանի Օրհուս կենտրոնում կազմակերպվեց հանրային քննարկում ` Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ Կապան համայնքի շահագրգիռ կազմակերպությունների ու քաղաքացիների դիրքորոշումը ներկայացնելու նպատակով:
Կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը տեղեկացրեց, որ ներկայումս Շահումյան բանավանի տարածքում «Deno Gold Miningե ընկերության կողմից իրականացվում են հետախուզական հորատման աշխատանքներ: Համակարգողը նշեց հանքավայրի նման եղանակով շահագործման դեպքում հնարավոր ռիսկերը.
* Արտադրատեխնիկական փոփոխություններ
1. Մի քանի անգամ կաճեն արդյունահանվող հանքաքարի ծավալները հասնելով տարեկան մի քանի միլիոն տոննաների
2. Կստեղծվեն դատարկ ապարներ և այլ թափոնների հսկայական ծավալներ (մի քանի տասնյակ միլիոն խմ), որոնք կգրավեն նոր տարածքներ և դա այն դեպքում, երբ առանց այն էլ Կապանը շրջապատված է երկու խոշոր պոչամբարներով: * Էկոհամակարգին ազդող պատճառներ
1. Բաց հանքի շահագործման դեպքում կիրականացվեն մասսայական հորապայթեցման աշխատանքներ, որոնք կուղեկցվեն ցնցումներով և փոշու հսկայական ամպերով:
2. Հանքավայրում պարունակող երկու տասնյակի հասնող գունավոր և հազվադեպ` ինչպիսիք են Co, Cr, Pb, Ba, As և այլ վնասակար քիմիական էլեմենտների առկայությունը ( վնասակար էլեմենտները կճշտվեն փորձաքննական եզրակացության ընթացքում) կարտանետվեն դեպի մթնոլորտ:
3. Հանքավայրը գտնվում է քաղաքի վարչական տարածքում և հարակից է 7 գյուղական համայնքների:
4. Թափոնային հրապարակներից մթնոլորտի, մթնոլորտային տեղումների և ստորերկրյա ջրերի ազդեցության տակ ապարներից կազատվեն մի շարք վնասակար էլեմենտներ և կթափանցեն շրջակա միջավայր:
5. Բաց հանքի մշակմանը կմասնակցեն հզոր բարձող և բեռնատար ավտոմեքենաներ, որոնց աշխատանքը փոշու և այրող վառելիքի արտանետումների հետևանք կունենա:
6. Ռելիեֆի նոր փոփոխությունները(թափոններ և դատարկություններ/)կառաջացնեն միկրոկլիմայի գործոնների ոչ բնական ` արհեստական վնասակար փոփոխություններ:
7. Հաշվի առնելով բնական օդային հոսանքների (քամու ուղղության կրկնողականությունը-ՇՆՁ II -7.101-98) առավելագույն ուղղությունը դեպի Կապան քաղաք, կարելի է պատկերացում կազմել շրջակա միջավայրի, բնակավայրերի բնակչության և ընդհանուր էկոհամակարգի վիճակը:
Քննարկման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բազմիցս ընդգծվեց, որ Շահումյանյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործումը միանշանակ, շրջակա միջավայրին, հետևաբար նաև Կապան քաղաքի բնակչության առողջության վրա աղետալի հետևանքներ կթողնի:
“Մենք գնահատում ենք ընկերության դերը կապանցիների կյանքում: Այն հացի խնդիր է լուծում շատ ու շատ կապանցիների համար: Այստեղ խնդիրն այլ է. ձեռնարկությունն աշխատելով պետք է հաշվի առնի համայնքի շահերը` կիրառելով հանքի մշակման այլ տեխնոլոգիաներ, որոնք վնասակար ազդեցություններ չի ունենա մարդու առողջության վրա: Անցած դարի մինչև 50-ական թվականները, երբ հանքերը շահագործվում էին չոր հորոտման եղանակով, յուրաքանչյուր կապանցի հանքափոր հիվանդ էր այսպես կոչված մասնագիտական` թոքերի սիլիկոզ հիվանդությամբ և նրանց կյանքի միջին տևողությունը 45-50տարի էր: Այսօր բաց հանքի շահագործման այլ տեխնոլոգիաներ չկան, քան հզոր պայթեցումներն են ու դրանց հետևանքով հսկայական փոշու առաջացումը: Հատկապես վտանգավոր է սիլիցիումի փոշին, որը տարածաշրջանին բնորոշ հյուսիս արևմտյան քամիներն անմիջապես հասցնելու են Կապան քաղաք”- նշեց “Խուսուփ” բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:
Քննարկման արդյունքում ստեղծվեց աշխատանքնային խումբ, որը պատրաստվում է նախ բաց նամակով դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, այնուհետև տեղում շարունակել հանրային լայնածավալ քննարկումներ` ընդգրկելով բնակչության լայն խավին:
We are against open-pit mining!Today Kapan is endangered by the surrounding mines and especially by the projects envisaging their opencast exploitation,by the risk of contamination and deforestation.The dust emitted from the mine can cause lethal diseases and put our healthy lifestyle at risk. We are against the contamination of our city,the exploitation of open mines and deforestation.Private income cannot prevail over the health of our generations.Let us save our nature.
Комментариев нет:
Отправить комментарий