вторник, 29 марта 2011 г.

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԿ-Ն ՇԱՀԵՑ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ» ԴԵՄ ԴԱՏԸ


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի: Կազմակերպության տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ու «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության օգնությամբ մի խումբ կապանցիներ 15.10.2010թ. փաստաբան Արշավիր Խալափյանի ներկայացուցչությամբ հայցապահանջով դիմել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` պահանջելով դատարանից ընկերությանը պարտավորեցնել`1. կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը

2. վերացնելու մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպարնացող վտանգը:

24.03.2011թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանը բավարարեց հայցն ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և պարտավորեցրեց`
1. կատարել բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը:

2. վերացնել մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպարնացող վտանգը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանի կայացրած դատական ակտն աննախադեպ է, որովհետև հաստատում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրին սպառնացող վտանգը և որպես եվս մեկ փաստ 14.04.2011թ. կներկայացվի ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Թովմասյանին»:

Комментариев нет:

Отправить комментарий