среда, 23 февраля 2011 г.

ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ


Փետրվարի 24-ին` ժամը 11:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ առաջին նիստը: Հայցն ուղղված է Ողջի գետի աղտոտման հարցում Բնապահպանության նախարարության անգործության դեմ: Ինչպես հայտնի է, Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ հանքարդյունաբերության թափոններով: Մաքրման սարքավորումները չեն աշխատում:

Комментариев нет:

Отправить комментарий