пятница, 25 февраля 2011 г.

Կապանցինեըը դեմ են բաց եղանակով հանքի շահագործմանը

«Deno Gold Miningե ընկերությունը պատրաստվում է շահագործել Կապանի Շահումյան թաղամասի բազմամետաղային հանքը` բաց եղանակով։ Կապանցիներից շատերը, սակայն, չնայած նոր աշխատատեղերի բացման հեռանկարին, դեմ են դրան: 2010թ. հունվարի 20-ին Կապանի Օրհուս կենտրոնում կազմակերպվեց հանրային քննարկում ` Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ Կապան համայնքի շահագրգիռ կազմակերպությունների ու քաղաքացիների դիրքորոշումը ներկայացնելու նպատակով:
Կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը տեղեկացրեց, որ ներկայումս Շահումյան բանավանի տարածքում «Deno Gold Miningե ընկերության կողմից իրականացվում են հետախուզական հորատման աշխատանքներ: Համակարգողը նշեց հանքավայրի նման եղանակով շահագործման դեպքում հնարավոր ռիսկերը.
*
Արտադրատեխնիկական փոփոխություններ
1.
Մի քանի անգամ կաճեն արդյունահանվող հանքաքարի ծավալները հասնելով տարեկան մի քանի միլիոն տոննաների
2.
Կստեղծվեն դատարկ ապարներ և այլ թափոնների հսկայական ծավալներ (մի քանի տասնյակ միլիոն խմ), որոնք կգրավեն նոր տարածքներ և դա այն դեպքում, երբ առանց այն էլ Կապանը շրջապատված է երկու խոշոր պոչամբարներով: * Էկոհամակարգին ազդող պատճառներ
1.
Բաց հանքի շահագործման դեպքում կիրականացվեն մասսայական հորապայթեցման աշխատանքներ, որոնք կուղեկցվեն ցնցումներով և փոշու հսկայական ամպերով:
2.
Հանքավայրում պարունակող երկու տասնյակի հասնող գունավոր և հազվադեպ` ինչպիսիք են Co, Cr, Pb, Ba, As և այլ վնասակար քիմիական էլեմենտների առկայությունը ( վնասակար էլեմենտները կճշտվեն փորձաքննական եզրակացության ընթացքում) կարտանետվեն դեպի մթնոլորտ:
3.
Հանքավայրը գտնվում է քաղաքի վարչական տարածքում և հարակից է 7 գյուղական համայնքների:
4.
Թափոնային հրապարակներից մթնոլորտի, մթնոլորտային տեղումների և ստորերկրյա ջրերի ազդեցության տակ ապարներից կազատվեն մի շարք վնասակար էլեմենտներ և կթափանցեն շրջակա միջավայր:
5.
Բաց հանքի մշակմանը կմասնակցեն հզոր բարձող և բեռնատար ավտոմեքենաներ, որոնց աշխատանքը փոշու և այրող վառելիքի արտանետումների հետևանք կունենա:
6.
Ռելիեֆի նոր փոփոխությունները(թափոններ և դատարկություններ/)կառաջացնեն միկրոկլիմայի գործոնների ոչ բնական ` արհեստական վնասակար փոփոխություններ:
7.
Հաշվի առնելով բնական օդային հոսանքների (քամու ուղղության կրկնողականությունը-ՇՆՁ II -7.101-98) առավելագույն ուղղությունը դեպի Կապան քաղաք, կարելի է պատկերացում կազմել շրջակա միջավայրի, բնակավայրերի բնակչության և ընդհանուր էկոհամակարգի վիճակը:
Քննարկման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բազմիցս ընդգծվեց, որ Շահումյանյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործումը միանշանակ, շրջակա միջավայրին, հետևաբար նաև Կապան քաղաքի բնակչության առողջության վրա աղետալի հետևանքներ կթողնի:
Մենք գնահատում ենք ընկերության դերը կապանցիների կյանքում: Այն հացի խնդիր է լուծում շատ ու շատ կապանցիների համար: Այստեղ խնդիրն այլ է. ձեռնարկությունն աշխատելով պետք է հաշվի առնի համայնքի շահերը` կիրառելով հանքի մշակման այլ տեխնոլոգիաներ, որոնք վնասակար ազդեցություններ չի ունենա մարդու առողջության վրա: Անցած դարի մինչև 50-ական թվականները, երբ հանքերը շահագործվում էին չոր հորոտման եղանակով, յուրաքանչյուր կապանցի հանքափոր հիվանդ էր այսպես կոչված մասնագիտական` թոքերի սիլիկոզ հիվանդությամբ և նրանց կյանքի միջին տևողությունը 45-50տարի էր: Այսօր բաց հանքի շահագործման այլ տեխնոլոգիաներ չկան, քան հզոր պայթեցումներն են ու դրանց հետևանքով հսկայական փոշու առաջացումը: Հատկապես վտանգավոր է սիլիցիումի փոշին, որը տարածաշրջանին բնորոշ հյուսիս արևմտյան քամիներն անմիջապես հասցնելու են Կապան քաղաք”- նշեցԽուսուփբնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:
Քննարկման արդյունքում ստեղծվեց աշխատանքնային խումբ, որը պատրաստվում է նախ բաց նամակով դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, այնուհետև տեղում շարունակել հանրային լայնածավալ քննարկումներ` ընդգրկելով բնակչության լայն խավին:

Комментариев нет:

Отправить комментарий