среда, 23 февраля 2011 г.

Կապանն ամեն կողմից շրջապատված է տարբեր դասի վտանգավորության օբյեկտներով:

1. Կապան քաղաքի տարածքում պահեստավորվում են «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ին պատկանող Կապանի կոմբինատի ապարները:

2.
Գեղանուշի պոչամբար պատկանում է «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ին: Նրա շահագործման ժամկետը նախատեսված է 15 տարվա համար` ընդ որում, տարեկան մինչեւ 600 000 տոննա վերամշակվող հանքանյութի արտադրական ծավալով: Բաց շահագործման դեպքում ենթադրվում է 2-ից 25 անգամ մեծացնել արտադրական հզորությունը: Որտե՞ղ պետք է թափվեն պոչերը: Ոչ Կապանում, ոչ նրա շրջակայքում պոչերի համար տեղ չկա:


3.
Արծվանիկի պոչամբարը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, սակայն գտնվում է Կապանի հարեւանությամբ: Պոչամբարում արդեն լցված է 150 միլիոն խորհանարդ մետր պոչ, եւ այն շարունակում է լցվել:


4.
Կապանից Քաջարան տանող ճանապարհի կողքին տեղակայված են Զանգեզուրի կոմբինատի եւս երկու փակ պոչամբարներ: Ռեկուլտիվացիոն շերտը շատ բարակ է, եւ պոչերը շրջակա միջավայր են դուրս գալիս:


5.
Կապանի միջով անցնում է Ողջի գետը, որն իր ճանապարհին ընդունում է պոչերով եւ ապարներով խառնված ջրեր: Կապանի հատվածում այդ գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է:


Ամենուր, թվարկված բոլոր օբյեկտներում, առկա է ծանր մետաղների եւ տոքսիկ տարրերի մի ամբողջ փունջ: Թունավոր այդ տարրերը չեն վերանում, չեն լուծվում, չեն քայքայվում, այլ կուտակվում են հողում, տեղափոխվում են ջրի միջոցով, ապարների փոշու հետ նստում են շրջակա միջավարում: Վերջ ի վերջո, դրանք սնունդի եւ ջրի հետ հայտնվում են մարդու օրգանիզմում, առաջացնում են գենետիկական մուտացիաներ, ախտահարում են իմունային եւ վերարտադրողական համակարգերը, ոսկրային հյուսվածքները:

6.
Ճառագայթում: Կապանից 17-18 կիլոմետր հեռավորության վրա արդեն սկսվել են ուրանի պաշարների հետախուզման հորատման աշխատանքները: Բացի այդ, ինչպես հայտնի է, բազմամետաղային հանքավայրերը, որոնք պարունակում են ոսկի, եւ արծաթ, պարունակում են նաեւ ռադիոնուկլիդներ: Նման հանքավայրերի բաց շահագործումն ամբողջ Կապանում անպայման կհանգեցնի ռադիացիոն ֆոնի բարձրացմանը: Իսկ մեզ մոտ բացակայում է վատ էկոլոգիայի պատճառով առաջացող վնասներից սոցիալական պաշտպանության համակարգը: Չկա վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց առողջության պրոֆիլակտիկա: Էլ ինչ խոսենք Կապանի ողջ բնակչության, մոտակա գյուղերի բնակիչների պաշտպանության մասին, երբ հանքի բաց շահագործման դեպքում նրանց վրա կհասնի էկոլոգիական հարվածը:

Комментариев нет:

Отправить комментарий