понедельник, 21 февраля 2011 г.

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ



Կապանի զինանշանն իր մեջ ներառում է քաղաքին բնորոշ խորհրդանշաններ: Այն իրենից ներկայացնում է հավերժություն և արիականություն խորհրդանշող կլոր շրջանակ, որի երկնագույն ֆոնի վրա պատկերված է Խուստուփ սարը` արևի նարնջագույն ճառագայթներով ողողված: Շրջանագծի վերին մասը շրջափակված է Վահանավանքի քարե կամարով (կարմիր գույնի), որպես Կապան քաղաքի պատմամշակութային անցյալի խորհուրդ: Ներքևի մասում կարմիր գույնով պատկերված են յոթ բերդեր (համաձայն Կապանի նախկին Յոթնաբերդ անվան), իսկ ամենա ներքևում` պղնձագույն հայերեն տառերով գրված է Կապան բառը: Գերբի կարմիրը, կապույտը և նարնջագույնը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի երանգներին:

Комментариев нет:

Отправить комментарий