пятница, 25 февраля 2011 г.

Թունավոր հողից թունավոր մթերք են ստանում, իրենք ուտում, հետն էլ վաճառում...

Կապանից 1-2 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիք համայնքում հողերը թունավորված են:

ՀՀ բնապահպանների համոզմամբ, սա մեռյալ գոտի է, ու եթե նույնիսկ մի բան աճեցվում է այդ տարածքում` անխոս թունավորված է:

«2006 թվականին այստեղ մեծ վթար է եղել և Սյունիք համայնքի տարածքն ու հողերն ուղղակի թունավորված են եղել այդ պոչերով»,- ասում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

Ամենացավալին, սակայն, այն է, որ տեղի բնակիչները այլ զբաղմունք չունեն` բացի գյուղատնտեսությունից. գյուղատնտեսություն այնպիսի հողերի վրա, որոնք ուղղակի կարող են կյանքեր կործանել:

«Ուր պետք է գնան այս մարդիկ, ուրիշ ինչ պետք է անեն իրենց գոյությունը պահպանելու համար: Իսկ իրենց գյուղատնտեսության պտուղները դուրս են գալիս ու հայտնվում Կապանի և ոչ միայն Կապանի բնակիչների սեղանների վրա»,- ասում է ՀԿ նախագահը:

Ինգա Զառաֆյանի խոսքով, ԳԱԱ Էկոնոսֆերայի հետազոտությունների կենտրոնի անցկացրած հետազոտությունների համաձայն` և՛ կարտոֆիլի, և՛ լոբու, և՛ մի շարք այլ մթերքների մեջ մի խումբ ծանր մետաղներ են հայտնաբերվել:

Բնակիչներն էլ տեղյակ են այս մասին, սակայն ելք չունեն, միևնույն է` աճեցնում են և օգտագործում:

Комментариев нет:

Отправить комментарий