среда, 23 февраля 2011 г.

ԱՅՍ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԿԱՊԱՆԻ ՀԵՏ


Կապանի Լեռնաձոր գյուղի հարևանությամբ` Ողջի գետի ավելի բարձր նիշում է գտնվումԶանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի պոչանքը` Դարամազի պոչամբարը, իսկ անմիջապես գյուղի հարևանությամբ է գտնվում նաև Փխրուտի պոչամբարը: Վերջինը Ողջի գետի վտակ Փխրուտ գետի հունում է գտնվում և պարունակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի արտադրած պոչանքը:

Պոչամբարը ծածկված է հողի բարակ շերտով, որի մի հատվածում տեղացիները բանջարեղեն և գյուղատնտեսական այլ կուլտուրաներ են աճեցնում, իսկ պոչամբարի՝ սարալանջին հարող եզրամասում ճահճուտ է առաջացել: Բանջարանոցներ, նույնիսկ այգիներ կան նաև պոչամբարից ցածր` կիրճում:

Ողջիի 1,5 կմ երկարություն ունեցող պոչամբարը տեղակայված է Ողջի գետի հունում: Այստեղ նույնպես լցված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի արտադրած պոչանքը: Ինչպես Դարազամի և Փխրուտի պոչամբարները, այնպես էլ այս պոչամբարը ծածկված է հողի շերտով, սակայն ամենուրեք կարելի է տեսնել պոչանքի մարմնի բաց հատվածներ և ջրով ակոսված առուներ

Նույն տարածքում արդեն շահագործման է հանձնվել Գեղիձորի հանքավայրը, որի պոչամբարը տեղադրվելու է Ողջի գետի վտակ Գեղի գետի կիրճում, այդտեղ են լցվելու նաև մակաշերտի և «դատարկ» ապարները:

Գեղիձորի պղնձամոլիբդենային նոր հանքավայրում հանքաքարն արդեն հանվում է, այն դեպքում, երբ դրա վերամշակման արտադրությունները շահագործման հանձնված չեն, ինչպես նաև դեռևս չկա հանքավայրի շահագործման թույլտվությունը:

Комментариев нет:

Отправить комментарий