среда, 23 февраля 2011 г.

ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ:

Կապանի բնակիչները մտահոգված են, որ Շահումյան թաղամասի (Կապանից գտվում է մեկ կմ հեռավորության վրա) բազմամետաղային հանքը պատրաստվում է շահագործվել բաց եղանակով:


Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման ՀԿ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշում է, որ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրն առաջին օրվանից շահագործվում է փակ եղանակով, սակայն Շահումյան Բանավանի վերգետնյա հատվածում բնակվողներին Դինո գոլդ մայնինգ ընկերությունը վճարել է եւ ձեռք բերել նրանց սեփականությունը:

Հիմա ընկերությունը  կառավարություն նախագիծ է ներկայացրել, ըստ որի պատրաստվում է բաց եղանակով շահագործել հանքավայրը: Նախագիծն այս պահին գտնվում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Ըստ Արթուր Ղազարյանի`առանց այն էլ Կապանը մեծ խնդիրներ ունի բնապահպանական ոլորտում, կավելանա նաեւ այս մեկը:

«
Առողջապահական տեսանկյունից, ովքեր տարիներով աշխատել են  Շահումյանի  ոսկու բազմամետաղային հանքավայրում, տառապում են սիլիկոզ հիվանդությամբ, որը բնորոշ է հանքավայրերի աշխատակիցների շրջանում, իսկ հանքավայրի բաց շահագործումը ոչ միայն աշխատակիցների առողջությանը կվնասի, այլ ամբողջ Կապանի եւ հարակից տարածքի բնակչության առողջությանը”, քանի որ, ըստ բանախոսիխոշոր մետաղների կուտակումը քաղաքի գլխին պատուհաս կդառնա: Բացի այդ, Շահումյան բանավանում  50.000 ծառ կա, որից 80 տոկոսը բերքատու են, 20 տոկոսը` կարմիր գրքում գրանցված:

Նախքան կառավարության կողմից բաց  հանքի շահագործման հաստատումը, արդեն իսկ ըստ Արթուր Ղազարյանի`պատրաստվում են 50.000 ծառ հատելեւ անհասկանալի է, թե ինչի համար է դա արվում, եթե նախագիծը չի հաստատվել եւ հասարակական լսում չի անցել:

Արթուր Ղազարյանը կոչ է անում կառավարությանը լուրջ քայլեր ձեռնարկել կանխելու բաց հանքի շահագործման վտանգը, թեեւ նշում է, որ շատ արագ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը կարձագանքի, քանի որ վերջինս օրերս գտվել է Կապանում` Դինո Գոլդ մայնինգ ընկերությունումեւ փակ բանակցություններ է վարել:

Արթուր Ղազարյանի խոսքով, խնդիրն այն է, որ պետական չինովնիկները փոխանակ արգելելու` համագործակցում են, որ այդ պրոցեսն իրականացվի, քանի որ փաստ է, որ ընկերությունն ինչքան էլ հզոր լինի, ինչքան էլ ցանկանա, եթե գործի օրենքով, չի կարողանա անել այդ բարբարոսական գործողությունները: Այսօր, սակայնպետական չինովնկիկներն աջակցում են 50.000 ծառի հատմանը: Բանախոսի խոսքով` սրանք կոռուպցիոն ռիսկեր են, որոնք ծաղկում են մեր հանրապետությունում`անկախ նրանից, որ  վերջին տարիներին վարչապետը պնդում է, թե իբր նվազել են կոռուպցիոն ռիսկերը:

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԵՏ Է ԹԵ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԹԵ ԲՅՈՒՋԵԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ


Էկոլուր տեղեկատվական ՀԿ նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանն Կապանի Շահումյան բանավանի ոսկու բաց հանքի շահագործման կապակցությամբ իր մտահոգություններն է հայտնել: 2007-ին Կապանում ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազորտությունների կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն, Կապանի աղտոտվածությունը քաղաքի տարածքում դիտվում է տոքսիկություն, ինչպես արսենիկում/մկնդեղ/, կատրիում, պլեմբիում /կապար/, նիկել եւ այլն: Պարզվում է` Կապանում հողի ախտոտվածությունը ոչ թե մի քանի անգամ է, այլ տասնյակ անգամ: Պատճառը` Կապանի Դինո Գոլդ մայնինգ ընկերության, Քաջարանի կոմբինատի հասցրած վնասներն են, որոնց շահագործման արդյունքում արդյունաբերական աղտոտվածություն է գրանցել:

Ինգա Զարաֆյանը նկատել է, որ աղտոտված են ջուրը, Ողջի գետը, հողը, գյուղատնտեսական մթերքները, որոնք գյուղացիներն աճեցնում են այն տարածքներում, որտեղ հանքերն են: Ըստ նրա` ոսկու հանքի բաց շահագործումը ամբողջ աղտոտ փոշին կտարածի Կապանով մեկ: Նա հարց է տալիս կառավարությանը` արդյոք պատրաստ ենք այդ տեսակ աղետին դիմակայել, կրճատել նոր լեռնահորատման աշխատանքի ծավալները:

Նրա խոսքով` կառավարությունը թեեւ բազմիցս հայտարարել է, որ հանքարդյունաբերությունը նպաստում է բյուջեի եկամուտների ծավալների կրկնապատկմանը, սակայն 2010-ի տվյալներով մեր հանքահումքի արտահանումը թեեւ կրկնապատկվել է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ, բայց  դրանից մեր բյուջեում գումար չի ավելացել, սոցիալական վիճակն էլ չի բարելավվել: Ինգա Զարաֆյանը նշել է, որ հանքը պետք է գործի միջազգային նորմերի եւ օրենքների  համաձայն, սակայն մեր օրենքների շրջանակները չեն կարգավորում դաշտը:

ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒՐՋ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
Մարդիկ


Կապանի բնակիչների մոտ մտահոգություն կա, որ Շահումյան թաղամասի ոսկու բազմամետաղային հանքը պետությունը պատրաստվում է շահագործել բաց եղանակով:

Նշենք, որ Շահումյանի բազմամետաղային հանքը մշտապես շահագործվել է փակ եղանակով: «Դինո գոլդ մայնինգ քոմփանի» ՓԲԸ-ը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը համատեղ նախագիծ են մշակել, ըստ որի`Շահումյանի բազմամետաղային հանքն այսուհետ պետք է շահագործվի բաց եղանակով: Այսօր այս նախագծին դեմ արտահայտվեցին և իրենց մտահոգությունները հայտնեցին Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման հկ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը և «Էկոլուր» տեղեկատվական հկ-ի նախագահ Ինգա Զարիֆյանը:

Նրանք գտնում են, որ հանքի բաց եղանակով շահագործումը, բնապահպանական առումով, լուրջ խնդիր է: Ա.Ղազարյանի հավաստմամբ`հանքավայրում աշխատող մարդկանց, որոնց թիվն այսօրվա դրությամբ հասնում է 1000-ի, փակ տարածքում աշխատելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներին կավելանա նաև Կապանի բնակչության առողջական վիճակի հարցը, քանի որ բաց հանքավայրի շահագործումն առաջացնելու է քաղաքի և հարակից տարածքների օդի աղտոտվածություն: Բանախոսն ընդգծեց, որ բաց եղանակով շահագործվելու դեպքում կկրճատվի նաև աշխատատեղերի թիվը:

Նա նշեց, որ այսօր այդ հանքավայրի վերգետնյա մասում մի քանի ընտանիքներ են  ապրում, ովքեր դատապարտված են առողջական լուրջ խնդիրներ ունենալու: Արթուր Ղազարյանի խոսքով` ընկերությունը շուրջ 4 մլն դոլարի փոխհատուցում է իրականացրել այդտեղ ապրող մարդկանց հանքավայրի տարածքից հեռացնելու համար, չնայած որ կան ընտանիքներ, ովքեր  ոչ մի ձևով չեն ցանկանում լքել իրենց տները:

Ըստ բանախոսի`կառավարությունը պետք է լուրջ քայլեր իրականացնի կանխելու Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործումը, քանի որ, ըստ առաջարկվող նախագծի` վեց տարի հետո հանքավայրը պետք է սպառի իրեն, և դա նշանակում է, որ շուրջ հազար մարդ կմնա անաշխատանք, իսկ փակ եղանակով շահագործման դեպքում հանքավայրը կարող է գոյատևել 30-35 տարի:

«
Էկոլուր» տեղեկատվական հկ-ի նախագահ Ինգա Զարիֆյանը նշեց, որ ԳԱԱ-ն Կապանում և շրջակա տարածքներում անցկացրել է օդի աղտոտվածության հետազոտություն և պարզել, որ քաղաքի տարածքում դիտվում է տոքսիկություն պարունակող նյութերի գերազանցություն: Ըստ Ի.Զարիֆյանի` սա էկոլոգիական աղետ է, և եթե հանքավայրը բաց եղանակով շահագործվի, ապա ամբողջ մետաղական փոշին կպատի Կապանը: Բանախոսը հավելեց, որ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել հանքարդյունաբերության ոլորտում, մշակել կանոնադրություն և այն կիրառել, քանի որ առանց փաստաթղթի զբաղվել այս ոլորտի խնդիրներով`անթույլատրելի է:

Комментариев нет:

Отправить комментарий