суббота, 26 февраля 2011 г.

ԿԱՊԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ «DENO GOLD MAINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Կապանի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնալու հայցով դատի է տվել «Deno Gold Mining» ընկերությանը: Հայցադիմումը ներկայացվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:


Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, կազմակերպությունը մտադիր է դատական կարգով պաշտպանել այն բնակիչների շահերը, ովքեր ապրում են «Deno Gold Mining»-ի կողմից շահագործվող լեռնահանքային վայրերում՝ Կապանի Շահումյանի համայնքում:

Շահումյանի համայնքը Կապանի քաղաքամերձ բնակավայրերից է, որտեղ գտնվում է Կապանի պղնձի բազմամետաղային հանքավայրը: Այս համայնքում վտանգավոր է ոչ միայն ապրելը, այլ պարզապես գտնվելը: Մշտական պայթեցումներն ու հորատումները հանգեցրին տների եւ հաղորդակցության ավերմանը: Տների եւ այգիների տակ առաջացած դատարկությունն ակտիվացրեց սողանքային գործընթացները: 2008թ. «Deno Gold Mining» ընկերությունը փոխհատուցում տրամադրեց Շահումյանի համայնքում բնակվող 8 սեփականատերերի՝ տեղափոխման համար: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չստացան: «Ընկերությունը գիտի ռիսկերի մասին, քանի որ ինքն է Երեւանի մասնագիտացված «Գեոռիսկ» կազմակերպությանը պատվիրել այդ հետազոտությունների անցկացումը, եւ հրաժարվել է փոխհատուցում վճարել ոչ թե ճգնաժամի պատճառով, այլ ուղղակի նրա համար, որ Կապանի հանքավայրի հետ կապված ընկերության ակնկալիքները չիրականացան»,- ասում է Արթուր Ղազարյանը:

Комментариев нет:

Отправить комментарий