среда, 23 февраля 2011 г.

Մշակութային արժեքներ

Միգուցե Կապանը հիմնադրվել է հանքերի շնորհիվ, սակայն մյուս կարևոր հարստությունն էլ մտավոր ներուժն է: Գրագիտության 97% մակարդակով կապանցիները մեծ տեղ են տալիս կրթությանն ու մշակույթին: Խորհրդային ժամանակաշրջանում Կապանը գեղարվեստական ու մշակութային խոշոր կենտրոն էր: Դեռ այդ տարիներից լինելով լեռնարդյունաբերական քաղաք` Կապանը միշտ էլ հարուստ է արվեստագետներով ու երաժիշտներով, ինչպես նաև մասնագիտացված վարժարաններով ու դպրոցներով, որոնք զարգացնում են այդ ոլորտը: Դաշնամուրային հնչյուններ, լարվող ջութակի ձայներ, երգեցողության դասերի բվվոց. այսպիսին է առավոտը Կապանի երաժշտական դպրոցում: 1965թ. բացված այս դպրոցը ժամանակին ավելի քան 600 սան է ուսուցանել միաժամանակ: Կրթօջախի շրջանավարտները սփռվել են աշխարհով մեկ` ներկայացնելով հայ երաժշտությունը: Այժմ դպրոցում սովորում են Սյունիքի մարզի տաղանդավոր երեխաները, այստեղ անցկացվում ենե նաև մասնավոր պարապմունքներ: Դպրոցը ապագայում նախատեսում է դառնալ բազմապրոֆիլային արվեստի ինստիտուտ: Այն կադրեր է պատրաստում հանրպաետության երաժշտական ուսումնարանների ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համար` անցկացնելով դաշնամուրի, կիթառի, լարային գործիքների (ջութակ, թավջութակ, ալտ), փողային գործիքների (ֆլեյտա, կլարնետ, փող, տրոմբոն), ազգային գործիքների (քանոն, քամանչա, թառ, դուդուկ) ուսուցանում, ինչպես նաև երգեցողության, երգչախմբի, երաժշտական կոմպոզիցիայի և պատմության դասեր: Դպրոցը պարծենում է Սյունիքի մարզում իր միակ երգեհոնով, որը նվագել են հայ, բրիտանացի, չեխ, բալթյան երկրների պրոֆեսիանալ երգեհոնահարներ դպրոցի մշակութային զարթոնքի տարիներին: Երաժշտական դպրոցի 500 տեղանոց համերգասրահը հարմար է զանազան միջոցառումների համար: Այստեղ ամեն ամառ տեղի է ունենում երիտասարդական մշակությին փառատոն` 5-6 օր տևողությամբ, որին մասնկացում են բազմաթիվ խմբեր ամբողջ երկրից: Գեղեցիկ հավաքույթների վայրեր են նաև Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը, իսկ լավ եղանակի դեպքում` բացօթյա մարզադաշտը:Քաղաքապետրանի հարևանությամբ է գտնվում պոստ-մոդեռնիստական ոճի մի շինություն, որը Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Թանգարանը ժամանակ առ ժամանակ ցուցահանդեսենր է հյուրընկալում և ունի արվեստի մերօրյա գործիչների կտավների ու քանդակների մշտական ցուցադրություն: Դա ամենևին էլ չի նշանակում, որ Կապանը չունի իր հայտնի արվեստի գործիչները: Տեղացի գրողներից մեկը Սյունիքի ժողովրդին համեմատել է իրենց միջավայրի հետ: Ըստ նրա` Զանգեզուրի հարստությունները գտնվում են սարերի խորքում և այդ գանձերը պետք է հայտնաբերել ու դուրս հանել: Կապանում մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդության ներուժը զարգացնելուն, որին լծված են մի շարք դպրոցներ ու կրթօջախներ: Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դիմաց գտնվում է Մանկական արվեստի դպրոցը, որը 10-15 տարեկան աշակերտներին առաջարկում է արտադպրոցական պարապմունքներ: Երբեք չես կռահի, որ արտաքինից այս անշուք շենքը իրականում տաղանդի ու ստեղծագործելու մի աշխույժ ինկուբատոր է: Այս դպրոց ընդունվում են միայն ամենախոստումնալից աշակերտները: Կրթական ծրագիրը ներառում է գծագրություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, քանդակագործություն, փայտագործություն և նկարչություն: Իրենց փոխանցված հմտությունների և գիտելիքների շնորհիվ վերջինիս աշակերտները դառնում են մասնագիտական ուսումնարան ընդունվող հիմնական թեկնածուները և հետո ուսումը շարունակում բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դպրոցում ներկայացված են լուսանկարներ և մրցանակներ, որոնց արժանացել են տեղի սաները` մասնակցելով միջազգային ցուցահանդեսների և մրցույթների:1990-ականներին սոցիալական ու տնտեսական դժվարությունները, որոնց դեմ առավ Կապանը ԽՍՀՄ-ի փլուզումից ու ղարաբաղյան պատերազմից հետո, իրենց ազդեցությունն ունեցավ հոգևոր ոլորտում: Վերջին տարիներին տեղական իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի վերականգնվի քաղաքի հոգևոր կյանքը: Նրանք դիմեցին Կապանի նախկին ու ներկա բնակիչներին, կոչ անելով գումարներ հանգանակել Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցման համար: Արդյունքում Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակի առթիվ այն կառուցվել է Կապանի առաջին փայտաշեն դպրոցի տեղում և օրհնվել` 2000-ին: 2001թ. հադիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշարձան-համալիրի բացումը (քանդակագործ` Գևորգ Գևորգյան): Համալիրի կառուցումը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Կապանի պատվավոր քաղաքացի Մկրտիչ (Սերժ) Մկրտչյանի մտահաղացումն էր: Նա անձամբ է հետևել նաև աշխատանքների ընթացքին: Այս հուշարձանը ամփոփում է հերոսի ցանկությունը. Նժդեհը երազել է, որ իր □մի բուռ□ աճյունը թաղված լինի Խուստուփի սրտում: Հուշարձանին և նրան հարող տարածքին հետաքրքիր լուծում է տրված. Նժդեհի մտքերից որոշ մեջբերումներ թեմատիկորեն դասավորված են դեպի հուշարձանը տանող ճանապարհի ողջ երկարությամբ: Ինքը` արձանը, Նժդեհի կիսանդրին է: Նրան շրջապատում են սուրը, գիրքն ու գրիչը, հինգ արծիվներ (նա իր զինվորներին անվանում էր արծիվներ), ցորենը (բարգավաճության հայկական խորհրդանիշը) և հիմքում երկրագունդը. ըստ Նժդեհի փիլիսոփայության` □աշխարհը կլինի մեր ոտքերի մոտ□: Հուշարձանի մոտակայքում փոքր արհեստական լճակ կա, որը վերականգնվել է համալիրի հետ միաժամանակ: Խուստուփ լեռան փեշերին գտնվող այս համալիր հաճախ են այցելում նժդեհյան Լեռնահայաստանի բնակիչները` հարգանքի տուրք մատուցելու մեծ զորավարին ու փիլիսոփային:Քաղաքի կենտրոնում` զբոսայգիներից մեկի մուտքի մոտ, կանգնած է Հունան Ավետիսյանին անմահացնող բրոնզե արձանը: Հայրենական պատերազմի հերոսը ծնվել է Ծավ գյուղում: Նա կռվել է որպես սերժանտ 89-րդ Թամանյան դիվիզիայում և խիզախորեն զոհվել Հայրենական պատերազմի ժամանակ: Հ. Ավետիսյանին հուշում են իր անվախ գործողությունների համար: 1943թ. սեպտեմբերի 16-ին Նովոռոսիյսկի մոտ նա իր մարմնով փակեց գնդացրի փողաբերանը, որպեսզի մարտական ընկերները կարողանան գրավել տարածքը:Ողղորդվեք դեպի վեր` Ազատամարտիկների փողոցի ոլորանով մինչև ամենավերևի պտույտը: Այստեղ կանգնած են երեք ամեհի հուշարձաններ` պատերազմի, պայքարի և ողբերգության: Հուշարձանները կառուցվել են ի հիշատակ այն հերոսների, որոնց արյունն է ներկայիս խաղաղության գինը: Այստեղ այցելողները խորհում են նրանց մասին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Հայաստանի գոյատևման և ազատության համար:Առաջին հուշարձանը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին: Քանդակը գրքի տեսք ունի: Նրա բաց էջերը պատմում են 1941-1945 թվականների մասին: Հազարավոր հայ կանայք և տղամարդիկ կռվել են խորհրդային բանակում ֆաշիստական Գերմանիայի դեմ: Շատերը զոհվել են այդ պայքարում: Մայրերի երկու քանդակները կանգնած են աշտարակների նման. նրանք սգում են պատերազմում զոհված իենց որդիների կորուստը:Աստիճաններով բարձրանալիս հանդիպում ես Ղարաբաղյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանին: Այստեղ են ամփոփված նաև զոհված ազատամարտիկների աճյունները: Գերեզմանաքարի վրա փորագրված են խիզախ հայորդիների պատկերները:Պատերազմը հասավ Կապան 1992թ. ապրիլի 24-ին: Պատմական պահի թելադրանքով ստեղծվեց մի ջոկատ` բաղկացած կապանցի զինվորականներից ու կամավորներից: Օգտագործելով պարտիզանական մարտավարույուն տարածաշրջանի լեռնային անտառներում` հայ ազատամարտիկները մեծ հաջողությունների հասան: 1992թ. դեկտեմբերի 10-ին Կապանի զինված ուժերը անակնկալի բերեցին թշնամուն` տիրանալով վերջինիս զենքին ու ռազմական տեխնիկային: Մարտավարական այդ հաջողության շնորհիվ քաղաքը փրկվեց ռմբակոծություններից, իսկ ճանապարհը դեպի Կապան բացվեց: Ադրբեջանցիները մարտական ինքնաթիռներ ուղարկեցին իրենց զորամիավորումներին օգնելու, բայց արդեն ուշ էր. Կապանի բարձունքները վերահսկվում էին հայերի կողմից, ուստի թշնամին նահանջեց:Պաշտոնապես Կապանում պատերազմական վիճակն ավարտվեց այդ օրը, չնայած ռմբակոծությունները և նշանառուների կրակոցները որոշ ժամանակ դեռ շարունակվում էին: Պատերազմի ժամանակ զոհվեց 196 կապանցի, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, տուժեցին քաղաքի ենթակառուցվածները:Վերևում` աստիճանների հինգերորդ հարթակին, տեղադրված է մեծ խաչքար, որի վրա փորագրված է. □Ի հիշատակ 1915 թ. ցեղասպանության զոհերի□: Հայոց ցեղասպանության 75-ամյակին նվիրված հուշարձանի ծինարարությունը ավարտվել է 1990-ին: Հայ ազգի ոչնչացման փորձը երիտթուրքերի կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանույունն էր, և այն մինչև հիմա վշտալի հիշողություն է հայ ժողովրդի համար: Արևմտյան Հայաստանի ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օրն է ապրիլի 24-ը: Եղեռնի զոհ է դարձել ավելի քան 1.5 միլիոն մարդ, միլիոնավոր հայեր տարագրվել են, սփռվել աշխարհով մեկ:Դրա համար էլ ասում են, թե Հայաստանի պատմությունը գոյատևման պատմություն է: Այս հուշարձանները ասվածի արտահայտությունն են: Այսօր վերածնվելով մոխրից, կառուցելով նոր ապագա, միաժամանակ չմոռանալով անցյալը` Կապանը հանդարտվել է: Կյանքն առաջվա պես ընթանում է բնական հունով:
Այսօր Դավիթ Բեկի հիշատակը հավերժացված է Կապանի կենտրոնում կանգնեցված հուշարձանով, որ գտնվում է Ողջիի ափամերձ հարթակին: Հուշարձանը նայում է աղյուսե կամրջին, որն իր զարդանկարով կարշես կրկնում է թիկունքում վեր բարձրացող աստիճանաձև բնակելի շենքեր: Սերգեյ Բաղդասարյանի քանդակը, որն ասես բազմաթիվ փոքրիկ կտորների միաձույլ ամբողջություն լինի, իր ոճով ներդաշնակում է քաղաքի ընդհանուր պատկերին:Չնայած իր չափերին, բարձունքում գտնվող հսկայական հուշարձանը մարմնավորում է հասարակ ժողովրդի համար ու նրա հիշողություններում ապրող հերոսին: Քառատրոփում քարացած իր հսկա երիվարով, ծածանվող յափնջիով ու վճռականորեն պարզած բռունցքով` Դավիթ Բեկը մարմնավորում է այն ուժը, որ պատրաստ այսօր էլ խիզախորեն մարտնչել հանուն Սյունիքի ժողովրդի:    

Комментариев нет:

Отправить комментарий